UniKids ամառային ծրագիր

Գլխավոր / Գերմաներեն

Գերմաներեն

"Uni Kids" դասընթացներն ուղեկցվում են տարբեր հետաքրքրաշարժ և ինտերակտիվ խաղերով, որոնց ժամանակ երեխաները գերմաներեն սովորելուն զուգահեռ կծանոթանան Գերմանիայի մշակույթին, կյուրացնեն գերմանական ճշտապահությունը, կարգապահությունը, կազմակերպվածությունն ու թիմային մտածելակերպը: Նրանք կծանոթանան գերմանացի անվանի գրողներին, գիտնականներին և երգահաններին, ինչպիսիք են Ֆրիդրիխ Շիլլերը, Յոհան Վոլֆգանգ Գյոթեն, Հայրնիխ Հայնեն, Լյուդվիգ Վան Բեթհովենը, Յոհան Սեբաստիան Բախը և այլք, կսովորեն նրանց ստեղծագործությունները և կունկնդրեն նրանց հրաշալի երաժշտությունը: Կզարգանա նաև սպորտի հանդեպ նրանց հետաքրքրվածությունը: Երեխաները կծանոթանան գերմանացի ճանաչված մարզիկներին, մարզաձևերին, կկարևորեն սպորտով զբաղվելը և առողջ ապրելակերպը:

Ծրագիրը նախատեսված է 8-10 և 11-12 տարեկան տարիքային խմբերի համար և բաղկացած է 3 փուլից, որոնք բովանդակային առումով լիովին տարբեր են: Յուրաքանչյուր փուլն ընդգրկում է 12 պարապմունք՝ շաբաթական 3 անգամ՝ 3 ժամ տևողությամբ: Ցանկության դեպքում կարելի է ընտրել փուլերից մեկը կամ միանգամից գրանցվել 3 փուլի համար: 3 փուլի համար միանվագ վճարելու դեպքում գործում է 10% զեղչ: Ծրագրի մեկ փուլի արժեքն է 30 000 դրամ:

Այսպիսով՝ մենք խթանում ենք օտար լեզվի հանդեպ երեխաների հետաքրքրվածությունը, ձևավորում բարձր ճաշակ, դրական կարծիք, որն ամուր հիմք կլինի այս լեզուն ավելի խոր ուսումնասիրելու համար:
Երեխաները ամառային եռամսյա դասընթացների ընթացքում ձեռք կբերեն հետևյալ հմտությունները և գիտելիքները՝ խմբում աշխատելու ունակություն, ինքնավստահություն, սեփական կարծիք ձևավորելու և ազատ արտահայտվելու կարողություն, բազմաթիվ թեմաների վերաբերյալ բառապաշար, հասկանալ և պատասխանել պարզ հարցերի, կարողանալ ինքնուրույն նախադասություններ կազմել: