UniKids ամառային ծրագիր

Գլխավոր / Ֆրանսերեն

Ֆրանսերեն

UniKids" հատուկ մշակված հետաքրքիր ու բազմաբովանդակ ծրագիրը ձեր երեխաների լավագույն հնարավորությունն է՝ ամառային արձակուրդների ընթացքում սովորել ֆրանսերեն և ծանոթանալ ֆրանսիական մշակույթին: Բացառապես ֆրանսիական միջավայրում կազմակերպվող միջոցառումները, ինտերակտիվ խաղերը, մրցույթներն ու թեմատիկ տեսանյութերի դիտումը կնպաստեն ձեր երեխաների ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր խոսքի զարգացմանը:

Ծրագիրը նախատեսված է 8-10 և 11-13 տարիքային խմբերի սկսնակ և ոչ սկնակ երեխաների համար և բաղկացած է 3 փուլից, որոնք բովադակային առումով լիովին տարբեր են: Յուրաքանչյուր փուլն ընդգրկում է 12 պարապմունք՝ շաբաթական 3 անգամ՝ 3 ժամ տևողությամբ: Ցանկության դեպքում կարելի է ընտրել փուլերից մեկը կամ միանգամից գրանցվել 3 փուլի համար: 3 փուլի համար միանվագ վճարելու դեպքում գործում է 10 % զեղչ: Ծրագրի մեկ փուլի արժեքն է 30 000 դրամ:

"UniKids" ամառային ծրագրի շրջանակներում մեր փորձառու մասնագետները կզարգացնեն ձեր երեխաների լեզվական և ստեղծագործական մտածելակերպը, թիմային աշխատանքի հմտությունները, կօգնեն դառնալու առավել բանիմաց, ինքնուրույն և ինքնավստահ, ինչպես նաև երեխայի մեջ կձևավորեն քաղաքավարության և ճաշակի ֆրանսիական ըմբռնում: Երեխաները պատկերացում կկազմեն ֆրանսիական մշակույթի, հայտնի մարդկանց, տեսարժան վայրերի, կրթական համակարգի մասին, իրենց աշխարհայացքը կզարգացնեն ֆրանսիական նորաձևության և խոհանոցի վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ իմանալով, կսովորեն այդ ամենի մասին իրենց տպավորություններն ու կարծիքներն արտահայտել ֆրանսերենով: