Կորպորատիվ փաթեթներ

Գլխավոր / Կորպորատիվ փաթեթներ

Դուք խոսու՞մ եք Ձեր օտարերկրյա գործընկերոջ լեզվով

Անգլերենը մասնագետների համար ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլև անհրաժեշտ պայման՝ մասնագիտական աճի համար: Այն այսօր դարձել է գիտական լեզու՝ նպաստելով գիտատեխնիկական մտքի արագ ինտեգրմանն ամբողջ աշխարհում: Բարելավելով անգլերենով հաղորդակցվելու հմտությունները՝ աշխատանքային թիմը հնարավորություն կստանա առավել արդյունավետ օգտագործելու իր ողջ ներուժը: Արդյունքում, ընդհանուր անգլերենի իմացության խորացմանը զուգահեռ, Դուք կկարողանաք լիարժեք օգտվել անգլալեզու աղբյուրներից ճիշտ ընկալել ստացված տեղեկությունը և այն անգլերենով փոխանցել, զարգացնել անգլերեն նամակագրություն և հեռախոսային խոսակցություն վարելու հմտություններ, վարժ անգլերենով բանակցություններ վարել։ 

Անձնակազմի օտար լեզվի վերապատրաստման ծրագիր (PDF)